Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հետք» կայքի հրապարակման, ինչպես նաև լրագրողի ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Ազատության պողոտա հասցեներում գտնվող «ԱՌ-ԲԵ Ռետէլի» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում (հայ-բելառուսական խանութներ)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ստուգումների արդյունքում հայտնաբերվել է «LEOR» ապրանքանիշի ժամկետանց սննդամթերք․ ձկան պահածո՝ կիլկի, 2 հատ, աղցան կորեական՝ 1 հատ, ատլանտիկական սելդ յուղի մեջ՝ 2 հատ, աղցան բազուկով կորեական ՝ 1 հատ։

Նշված ապրանքները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել։

 10.jpg (221 KB)

09.jpg (299 KB)

03.jpg (382 KB)

02.jpg (205 KB)

05.jpg (386 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]